
Իլհամ Ալիևը ցույց տվեց պետական մտածողության օրինակ. Ուիթքոֆը՝ հայ-ադրբեջանական հակամարտության մասին
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցուցադրել է «պետական մտածողության օրինակ», երբ որոշել է «դադարեցնել» Հայաստանի դեմ ռազմական գործողությունները՝ նշելով, որ հակառակ դեպքում Ադրբեջանի գործողությունները խոցելի կլինեին միջազգային հանրության տեսանկյունից։
Ըստ նրա՝ օգոստոսի 8-ին Օվալաձև աշխատասենյակում կայացած հանդիպման ժամանակ Թրամփը Փաշինյանի ներկայությամբ հարցրել է Ադրբեջանի նախագահին. «Ինչո՞ւ դադարեցիք. դուք հաղթանակ տարաք, մեծ բանակ ունեք», ինչին Ալիևը պատասխանել է. «Ես ուզում էի հետ վերցնել այն, ինչ մեզանից խլել էին, ինձ ավելին պետք չէ»։
«Դա փայլուն որոշում էր», – եզրափակել է Ուիթքոֆը՝ ելույթ ունենալով Fox News-ով հեռարձակվող բիզնես ֆորումում։


