26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայում օրենք է մշակվում, որը թույլ կտա PKK-ի մարտիկներին և քաղաքացիական անձանց վերադառնալ իրենց տներ. Reuters

Թուրքիայում օրենք է մշակվում, որը թույլ կտա PKK-ի մարտիկներին և քաղաքացիական անձանց վերադառնալ իրենց տներ. Reuters

Թուրքիայում օրենք են մշակում, որը թույլ կտա Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հազարավոր մարտիկների և քաղաքացիական անձանց Հյուսիսային Իրաքի թաքստոցներից վերադառնալ իրենց տներ. գրում է Reuters-ը։

Մերձավոր Արևելքի բարձրաստիճան պաշտոնյան և Թուրքիայում քրդական քաղաքական կուսակցության աղբյուրը նշել են, որ առաջարկվող օրենքը կպաշտպանի տուն վերադարձողներին, բայց չի ներառի ընդհանուր համաներում նախկին զինյալների կողմից կատարված հանցագործությունների համար։

Համաձայն այդ ծրագրի՝ զինված խմբերի որոշ առաջնորդների կարող են տեղափոխել երրորդ երկրներ։

Reuters-ը նշում է, որ PKK-ի զինյալներին և նրանց ընտանիքներին Հյուսիսային Իրաքի լեռնային բազաներից տուն վերադարձնելը համարվում է մեկ տարի առաջ սկսված խաղաղության գործընթացի վերջին խոչընդոտներից մեկը, որը նպատակ ուներ վերջ դնելու 40,000 մարդու կյանք խլած հակամարտությանը։

Ռազմագերիներ