26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի համար

Ստամբուլի գլխավոր դատախազությունը ձերբակալման օրդեր է տվել Նեթանյահուի համար

Ստամբուլի գլխավոր դատախազությունը ուրբաթ ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և մի քանի այլ բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյաների համար՝ Գազայի հատվածում ցեղասպանության մեղադրանքով. РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է դատախազության հայտարարության մեջ։

«37 կասկածյալի, այդ թվում՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի նկատմամբ ձերբակալման օրդեր է տրվել… ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների մեղադրանքով», – նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

Գլխավոր դատախազությունն ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները մեղադրվում են ցեղասպանության, Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծության և մարդասիրական օգնության մատակարարմանը խոչընդոտելու համար։

Ռազմագերիներ