24 Դեկ
2024
-0.9° c ԵՐԵՎԱՆ
0.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել

Գարիկ Գալեյանին մեղադրանք է ներկայացվել

44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին
մեղադրանք է ներկայացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Գալեյանի Փաստաբան
Վահան Հովհաննիսյանը։

Գալեյանին դեմ մեղադրանք է ներկայացվել 2022 թվականին հունիսի
30-ին Գլխավոր Դատախազության շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի գործով։ 

«Այդ գործով մեկ տարուց ավելի է դատավարական գործողություն չէր
իրականացվել, ծնողներից որևէ մեկը չէր հարցաքննվել, ընդ որում՝ դեպքից հետո մենք ինքներս
էինք ներկայացել ոստիկանություն և տվել էինք բացատրություններ»,-ասել է Վահան Հովհաննիսյանը։

Փաստաբանի խոսքով՝ ոստիկանություն ներկայանալու պահին մարմնական
վնասվածք է ունեցել Գարիկ Գալոյանը, սակայն այսօր այդ գործով մեղադրանք է ներկայացվում
հենց նրան։