23 Նոյ
2024
14.1° c ԵՐԵՎԱՆ
11.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուս խաղաղապահների և Արցախի պետնախարարի հանդիպումն ավարտվել է

Ռուս խաղաղապահների և Արցախի պետնախարարի հանդիպումն ավարտվել է

Ավարտվել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հանդիպումը ռուս
խաղաղապահների հետ։ Մոտ 3 ժամ տևած հանդիպման արդյունքում ռուս խաղաղապահները պարտավորվել
են ամենօրյա ռեժիմով տեղեկություններ փոխանցել Ռուսաստան ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Նրանք նաև պարտավորվել են ամեն ինչ անել հումանիտար ճգնաժամը վերացնելու
ուղղությամբ։ Մասնակիցների մի մասը մնաց Ռուս խաղաղապահների մոտ, մյուս մասը վերադարձավ
Վերածննդի հրապարակ, որտեղ երեկոյան մեծ հանրահավաք է սպասվում։