15 Փտր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ից եկող «իմպերիալիստական ​​սպառնալիքի» պատճառով Վենեսուելայում «զանգվածային մոբիլիզացիա» է հայտարարվել

ԱՄՆ-ից եկող «իմպերիալիստական ​​սպառնալիքի» պատճառով Վենեսուելայում «զանգվածային մոբիլիզացիա» է հայտարարվել

Վենեսուելայում «զանգվածային մոբիլիզացիա» է հայտարարվել՝ ի պատասխան Կարիբյան ծովում ամերիկյան ռազմանավերի և զորքերի կուտակման․ գրում է CNN-ը։

Երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է, որ ցամաքային, օդային, ռազմածովային և պահեստազորային ուժերը զորավարժություններ կանցկացնեն։ Լոպեսն այս քայլը որակել է որպես ամերիկյան ուժերի կուտակման հետևանքով առաջացող «իմպերիալիստական ​​սպառնալիքի» պատասխան։

Պադրինո Լոպեսը, որը հրամանն ուղղակիորեն վերագրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, ասել է, որ զորավարժությունների նպատակն է ապահովել երկրի պաշտպանությունը։

Մոբիլիզացիան տեղի է ունենում երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։

Երեքշաբթի ԱՄՆ ռազմածովային ուժերը հայտարարեցին, որ ամերիկյան ամենամեծ ռազմանավը՝ USS Gerald R. Ford ավիակիրը, ժամանել է ԱՄՆ Հարավային հրամանատարության գործողությունների գոտի, որը ներառում է Լատինական Ամերիկայի մեծ մասը։

Ռազմագերիներ