03 Մար
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումն արտահայտեք առկա խnւնտային․ Միքայել սրբազանն ուղերձ է հղել ՔԿՀ-ից

Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումն արտահայտեք առկա խnւնտային․ Միքայել սրբազանն ուղերձ է հղել ՔԿՀ-ից

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը  ուղերձ է փոխանցել ՔԿՀ-ից. տեքստն իր էջում հրապարակել է հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը:

«Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ,

լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։

Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի:

Աստված պահապան ձեզ և բոլորիս
13․11․25
140-րդ օր ապօրինի ազատազրկման»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ