
Ի սեր մեր հայրենիքի ազատագրության՝ Վաղարշապատում ձեր վճռական մերժումն արտահայտեք առկա խnւնտային․ Միքայել սրբազանն ուղերձ է հղել ՔԿՀ-ից
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը ուղերձ է փոխանցել ՔԿՀ-ից. տեքստն իր էջում հրապարակել է հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը:
«Մեզ համար հարազատ Վաղարշապատ համայնքի շատ սիրելի բնակիչներ,
լուրջ և պատասխանատու ընտրություն եք կատարելու առաջիկա կիրակի, որից կախված է ոչ միայն մեր հոգևոր մայրաքաղաքի հոգևոր և քաղաքական անվտանգությունը, այլև մեր ողջ երկրի հետագա ընթացքի ուղղվածությունը մինչև գալիք համապետական ընտրություններ։
Այս առումով մեր հորդորն է, որ ի սեր մեր հայրենիքի ազատագրության գործող հակազգային և հակահայկական իշխանություններից, ձեր ընտրական իրավունքի իրացման բարձր գիտակցությամբ ձեր վճռական մերժումը արտահայտեք առկա խունտայի նկատմամբ, ընդդիմադիր ցանկացած ուժին ձեր տված քվեով՝ ի պատիվ հոգևոր վերածնունդ ապահովող Վաղարշապատի:
Աստված պահապան ձեզ և բոլորիս
13․11․25
140-րդ օր ապօրինի ազատազրկման»:


