ABCMEDIA
ՀայաՔվե նախաձեռնությանը մեկ շաբաթվա ընթացքում միացել է 14.800 մարդ

ՀայաՔվե նախաձեռնությանը մեկ շաբաթվա ընթացքում միացել է 14.800 մարդ

Այսօր «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, «Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանը ամփոփեցին ստորագրահավաքի առաջին շաբաթը։

Ավետիք Չալաբյանը նշեց, որ 5 օրվա ընթացքում ստորագրահավաքին մասնակցել է 14 800 քաղաքացի, որից 10 000 Երևանից, 4500 մարզերից և 330 ստորագրություն հավաքվել է էլեկտրոնային համակարգով։

«Սա քաղացիական նախաձեռնություն է։ Մեզ համար շատ կարևոր է, որ ստորագրահավաքի բոլոր մասնակիցները դառնան «Հայաքվե» նախաձեռնության սուրհանդակները և մեր մյուս քաղաքացիներին ներկայացնեն նախաձեռնությանը միանալու կարևորությունը»,-ասաց Ավետիք Չալաբյանը։

Նա նշեց, որ նախաձեռնությանը շատ բուռն է արձագանքել Արդբեջանը։ Ադրբեջանական գրեթե բոլոր լրատվամիջոցները անդրադարձել են «Հավաքվե»-ին։   Հայաստանի իշխանությունը նույնպես որոշ խոչընդոտներ են ստեղծել նախաձեռնության համար։ Չալաբյանը նշեց, որ փորձում են վախեցնել քաղաքացիներին օգտագործելով Նաիրի Հունանյանի ստորագրահավաքին մասնակցելու լուսանկարը, նախաձեռնությանը մեղադրելով Ադրբեջանում սահմանին իրականացրած սադրանքների համար։

«Հայաքվե» լիազոր ներկայացուցիչ Արամ Պետրոսյանն ասաց, որ 1 շաբաթվա ընթացքում եղել են նաև խոչընդոտներ։ Ավանի և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում նախաձեռնության անդամներին թույլ չեն տվել նախաձեռնել իրազեկման ակցիաներ․

«Ասում են, թե խանգարում ենք կանաչապատման աշխատանքներին։ Համայնքապետարանի աշխատողներին հրահանգել են չմասնակցել ստորագրահավաքին, նույնիսկ տեղեկություն ունենք, որոնք համայնքապետարաններից մեկում հավաքարարին ազատել են աշխատանքից։ Կա խնդիր էլեկտրոնային ստոգրագրությունների հետ կապված։ Հայաստանից դուրս ապրող ՀՀ քաղաքացիները նույնականացման քարտերով չեն կարողանում մասնակցել ստորագրահավաքին։ Հիմա այդ խնդիրն ենք փորձում լուծել»։

Նախաձեռնության անդամների կարծիքով այս տեմպով շարունակելու դեպքում հաջորդ 6 շաբաթվա ընթացքում կհավաքվի անհրաժեշտ ստորագրությունների կրկնակին։