03 Մար
2026
6° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռազմական գործողությունները կդադարեն, երբ Ուկրաինայի զորքերը հեռանան զբաղեցրած դիրքերից․ Պուտինի ասուլիսը՝ կետերով

Ռազմական գործողությունները կդադարեն, երբ Ուկրաինայի զորքերը հեռանան զբաղեցրած դիրքերից․ Պուտինի ասուլիսը՝ կետերով

Հայաստանի դիրքորոշումն այն է, որ իրենք աջակցում են ՀԱՊԿ բոլոր որոշումներին և իրենց համարում են ՀԱՊԿ անդամ, սակայն այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց․ հայտարարել Է ՌԴ նախագահ Պուտինը Ղրղզստան այցի արդյունքներով ասուլիսի ժամանակ։

Պուտինի կարևոր հայտարարությունները՝ կետերով․

  • Ռուսաստանը Հայաստանի հետ կապի մեջ է ՀԱՊԿ-ի գծով: ՀԱՊԿ-ը ոչ մեկին չի սպառնում, բայց պետք է պատրաստ լինի հետ մղել ցանկացած ագրեսիա։
  • Պայմանագրի նախագծեր չեն եղել, կար քննարկման համար առաջարկվող հարցերի ցանկ․ ասել է Պուտինը՝ խոսելով Ուկրաինայի հարցով ԱՄՆ պլանի մասին։
  • Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններից հետո նրանք որոշեցին, որ այդ պլանի բոլոր 28 կետերը պետք է բաժանել 4 բաղադրիչի, մեզ այդ ամենը փոխանցվեց, ընդհանուր առմամբ՝ մենք համաձայն ենք, որ դա կարող է դրվել ապագա պայմանավորվածությունների հիմքում:
  • Ռուսաստանը պատրաստ է արձանագրել, որ չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա։
  • Ռազմական գործողությունները կդադարեն, երբ Ուկրաինայի զորքերը հեռանան զբաղեցրած դիրքերից։
  • Մոսկվան ամերիկյան պատվիրակությանը սպասում է հաջորդ շաբաթվա առաջին կեսին։
  • «Դե, փառք Աստծո»․ Պուտինը մեկնաբանել է Արևմուտքի դժկամությունը Ռուսաստանին G7-ում տեսնելու հարցում, որը նախատեսում էր Թրամփի պլանը։
  • Ռուսաստանը ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինայի հետ, սակայն այժմ դա իրավաբանորեն անհնար է, և ամենակարևորը որոշումների միջազգային ճանաչումն է։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ