
Ռազմական գործողությունները կդադարեն, երբ Ուկրաինայի զորքերը հեռանան զբաղեցրած դիրքերից․ Պուտինի ասուլիսը՝ կետերով
Հայաստանի դիրքորոշումն այն է, որ իրենք աջակցում են ՀԱՊԿ բոլոր որոշումներին և իրենց համարում են ՀԱՊԿ անդամ, սակայն այս փուլում ձեռնպահ են մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց․ հայտարարել Է ՌԴ նախագահ Պուտինը Ղրղզստան այցի արդյունքներով ասուլիսի ժամանակ։
Պուտինի կարևոր հայտարարությունները՝ կետերով․
- Ռուսաստանը Հայաստանի հետ կապի մեջ է ՀԱՊԿ-ի գծով: ՀԱՊԿ-ը ոչ մեկին չի սպառնում, բայց պետք է պատրաստ լինի հետ մղել ցանկացած ագրեսիա։
- Պայմանագրի նախագծեր չեն եղել, կար քննարկման համար առաջարկվող հարցերի ցանկ․ ասել է Պուտինը՝ խոսելով Ուկրաինայի հարցով ԱՄՆ պլանի մասին։
- Ժնևում Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցություններից հետո նրանք որոշեցին, որ այդ պլանի բոլոր 28 կետերը պետք է բաժանել 4 բաղադրիչի, մեզ այդ ամենը փոխանցվեց, ընդհանուր առմամբ՝ մենք համաձայն ենք, որ դա կարող է դրվել ապագա պայմանավորվածությունների հիմքում:
- Ռուսաստանը պատրաստ է արձանագրել, որ չի պատրաստվում հարձակվել Եվրոպայի վրա։
- Ռազմական գործողությունները կդադարեն, երբ Ուկրաինայի զորքերը հեռանան զբաղեցրած դիրքերից։
- Մոսկվան ամերիկյան պատվիրակությանը սպասում է հաջորդ շաբաթվա առաջին կեսին։
- «Դե, փառք Աստծո»․ Պուտինը մեկնաբանել է Արևմուտքի դժկամությունը Ռուսաստանին G7-ում տեսնելու հարցում, որը նախատեսում էր Թրամփի պլանը։
- Ռուսաստանը ցանկանում է համաձայնության գալ Ուկրաինայի հետ, սակայն այժմ դա իրավաբանորեն անհնար է, և ամենակարևորը որոշումների միջազգային ճանաչումն է։


