22 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը Վանում հյուպատոսություն կբացի

Իրանը Վանում հյուպատոսություն կբացի

Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացել Վանում. հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը Վանում շուտով տեղի կունենա և կավելացնի ևս մեկ ներկայացուցչություն Թուրքիայում մեր դիվանագիտական ​​առաքելություններին», – ասել է նա իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Արաղչին նշել է, որ Իրանի այս ներկայացուցչությունը, հյուպատոսական գործառույթներ կատարելուց բացի, կարևոր դեր կխաղա նաև երկու երկրների սահմանամերձ նահանգների միջև համագործակցության զարգացման գործում։

Ռազմագերիներ