Եթե Փաշինյանը լռի, հնարավոր կլինի 2-3 ամսում կտրուկ փոխել իրավիճակն Արցախի հարցում․ Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մասնակցել է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին, ինչից հետո պատասխանելն է լրագրողների հարցերին։
Նա նշել է, որ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս Արցախն Ադրբեջանին հանձնելու ամենահեշտ ճանապարհը, ինչին միջազգային հանրությունն աջակցում է, քանի որ ցանկանում է լուծել հարցը։
«Միջազգային հանրության համար ցանկալի է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը վերջիվերջո հանգուցալուծվի, բայց թե ինչպես կհանգուցալուծվի, հավատացեք, դա նրանց չի հետաքրքրում։ Նրանք գնում են այն ճանապարհով, որն իրենց համար բացվել է։ Որ ճանապարհը հեշտ է հարցի հանգուցալուծման համար, այդ ճանապարհն էլ վերցնում են։
Այսօր Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը ցույց է տալիս ամենահեշտ ճանապարհը՝ Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին։ Իհարկե, միջազգային հանրությունն ամեն ինչով Փաշինյանին կաջակցի, որպեսզի այդ հանգուցալուծումը լինի։ Այն պահին, երբ ՀՀ իշանությունները նոր ձևակերպում գտնեն, հավատացեք, միջազգային հանրության մոտ կտրուկ դիրքորոշումը փոխվելու է»,-ասաց Օսկանյանը։
Նա հայտարարեց, որ պատրաստ է բանակցություններում երկու-երեք ամսում կտրուկ իրավիճակ փոխելու պատասխանատվություն ստանձնել՝ նախապայմանով որ Փաշինյանը լռի, ուղղակի չխոսի ո՛չ ԱԺ-ում, ո՛չ կառավարությունում, ո՛չ որևէ տեղ։