
Գործակցություն՝ մի շարք ոլորտներում․ Փաշինյան-Մերց համատեղ հռչակագրի դրույթները՝ կետերով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը համատեղ հռչակագիր են ստորագրել․ տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։
Հռչակագրում ամրագրված դրույթները՝ կետերով․
- Կողմերը վկայակոչում են ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով («CEPA») սահմանված շրջանակը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգում սահմանված առաջնահերթությունները:
- Կողմերը ողջունում են Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները։
- Կողմերը համակարծիք են, որ Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների լիակատար կարգավորումը հնարավորություններ է ստեղծում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար։
- Հռչակագրով կողմերը պատրաստակամ են համագործակցել քաղաքական և դիվանագիտական, տնտեսական և առևտրային, զարգացման և կարողությունների, մշակույթի և կրթության, գիտության և տեխնոլոգիայի, անվտանգության և պաշտպանության ոլորտներում։
- Հռչակագիրը միջազգային պայմանագիր չէ և, հետևաբար, չի ստեղծում իրավունքներ և պարտավորություններ։


