06 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միքայել սրբազանի ռեժիմը նույնն է․ փաստաբանը մանրամասներ է հայտնել

Միքայել սրբազանի ռեժիմը նույնն է․ փաստաբանը մանրամասներ է հայտնել

Միքայել սրբազանի տեղափոխումը Երևան քրեակատարողական հիմնարկից Իզմիրյան բժշկական կենտրոն որևէ իրավական կամ ռեժիմային փոփոխություն չի ենթադրում․ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։

«Ընդամենը պահման վայրի փոփոխություն է։ Ռեժիմը մնում է նույնը, անձը շարունակում է գտնվել կալանքի տակ։ Տեսակցությունների քանակը և պայմանները օրենքով սահմանված նույն շրջանակում են»,-նշել է Ֆարմանյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Սրբազանը բժշկական հաստատությունում է բացառապես առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ բուժօգնություն ստանալու նպատակով։

Լրացուցիչ հետազոտությունների կամ նոր բժշկական մանրամասների վերաբերյալ այս պահին փաստաբանը տեղեկություն չի հայտնել։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026