
Միքայել սրբազանն ասաց՝ թող բոլորն իմանան, որ ես միշտ պինդ եմ․ Տիգրան Աբրահամյան
«Իզմիրյան» ԲԿ-ի դիմաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելու համար հավաքված աջակիցների թվում է նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա խոսեց Սրբազանի առողջական վիճակի մասին. «Փա՛ռք Աստծո, ըստ բժիշկների՝ վիրահատությունը լավ է անցել, և ես համոզված եմ, որ արագ կազդուրվելու է Սրբազանը»:
Պատգամավորն ընդգծեց՝ Միքայել սրբազանն այնպիսի կյանքով է ապրել, որ սպասելի էր աջակիցների կողմից նման շնորհավորանքը:
«Սրբազանը բոլորին փոխանցեց իր շնորհակալությունը, ասաց՝ թող բոլորն իմանան, որ ես միշտ պինդ եմ, և այն ճշմարիտ խոսքը, որ միշտ արտահայտել եմ, մինչև վերջ արտահայտելու եմ»,-նշեց Տիգրան Աբրահամյանը:


