12 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերաքննիչ բողոք է ներկայացվել Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ․ փաստաբան

Վերաքննիչ բողոք է ներկայացվել Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ․ փաստաբան

Գլխավոր դատախազությունը և Քննչական կոմիտեն վերաքննիչ բողոք են ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքի որոշման դեմ՝ խնդրանք-պահանջ ներկայացնելով կալանավորել նրան․ հայտնում է պաշտպան Արամ Վարդևանյանը։

Վարդևանյանն ընդգծել է, որ փաստաբանական թիմը ևս ներկայացրել է և դեռ պատրաստվում է ներկայացնել վերաքննիչ բողոքներ տնային կալանքի որոշման դեմ։

«Հարց է առաջանում․ իրավապահ մարմինները, երբ կալանքի ու տնային կալանքի իրավունքների սահմանափակման ինտենսիվության աստիճանները, ըստ Սահմանադրական դատարանի և Եվրոպական դատարանի, նույնական են, ավելին՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ այն կիրառվել էր հնարավոր ու անհնար լրացուցիչ սահմանափակումներով՝ բողոքի հիմք, հիմնավորումն ինչպե՞ս պետք է ներկայացնեին: Պատասխանն ակնհայտ է․ հիմնավորում չկա, հիմք չկա, բայց կա ակնհայտ ապօրինի, իրավունքը նսեմացնող ու ժխտող դիրքորոշում, որ Սամվել Կարապետյանը լինի կալանավորված…: Քաղաքական հետապնդման կոնկրետ այս աբսուրդը տևում է շուրջ 7 ամիս: Առաջիկայում կներկայացվեն այս զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տվյալներ», – գրել է փաստաբանը Facebook-ի իր էջում:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց Սամվել Կարապետյանի խափանման միջոցը տնային կալանքի։

Ռազմագերիներ