13 Հուն
2026
3° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի ընտրությանը․ կուսակցությունը հայտարարություն է տարածել

Ի՞նչ ձևաչափով ՀՅԴ-ն կմասնակցի ընտրությանը․ կուսակցությունը հայտարարություն է տարածել

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազգային ժողովի 2026 թ. ընտրություններին ՀՅԴ-ի մասնակցության ձևաչափի հարցը, հիմք ընդունելով մարզային և քաղաքային ժողովների առաջարկությունները, ինչպես նաև ժողովի մասնակիցների տեսակետներն ու կարծիքները, արձանագրել է հետևյալը.

Հայաստանի Հանրապետությունն ու ողջ հայությունը կանգնած են աշխարհաքաղաքական փոփոխությունների ու անվտանգության  լրջագույն սպառնալիքների առջև։

Գործող վարչախմբի ապազգային և հակապետական քաղաքականությունը հարցականի տակ է դրել Հայաստանի պետականության ապագան և երկրի տարածքային ամբողջականությունը։

Իրավիճակում բեկում մտցնելու, սպառնալիքները չեզոքացնելու և նոր որակի ազգային պետություն կառուցելու առումով գործող վարչախմբի իշխանազրկումը հրամայական է։

Այս համատեքստում 2026 թ. սպասվող խորհրդարանական ընտրություններն անհրաժեշտ է վերածել գործող վարչախմբի վերարտադրությունը կանխելու միջոցի։

Ելնելով վերը նշված հաստատումներից՝ Գերագույն ժողովը որոշեց.

  • մասնակցել 2026 թ. ԱԺ ընտրություններին՝ նախապատվությունը տալով դաշինքային ձևաչափին,
  • լիազորել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին՝ վարել ակտիվ նախընտրական բանակցություններ հավանական դաշինքի ձևաչափի վերաբերյալ՝ ապահովելով ՀՅԴ նշանակալի դերակատարությունը և մոտեցումների արտացոլումը կարևորագույն հարցերում։

 

Ռազմագերիներ