04 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով քննարկման, որի ընթացքում անդրադարձել է ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցերի։ Ելույթի կարևոր հատվածները ներկայացնում ենք ստորև․

  • Դեկտեմբերի 25-ից մինչև այսօր ՀՀ քաղաքացիների գրպանում տասնյակ միլիարդավոր դրամներ են մնացել։ Բենզինի ներմուծման մենաշնորհը դե յուրե հաղթահարել ենք։
  • Ասում են՝ «բենզինի համար Եռաբլուրը մոռացաք»։ Ո՛չ, այդպես չէ, որովհետև զարգացած, կայուն, անվտանգ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող ՀՀ-ն ամենամեծ հարգանքի տուրքն է մեր նահատակներին, մեր ընկած եղբայրներին։
  • Արդյո՞ք մենք ուզում ենք լինել ԵՄ անդամ՝ այո՛, աներկբա և միանշանակ, բայց ԵՄ անդամ լինելու համար կա մի շատ մեծ և կարևոր նախապայման՝ երկիրն օբյեկտիվորեն պետք է համապատասխանի ԵՄ ստանդարտներին՝ գոնե 97–99 %-ով։
  • Պարզվում է, որ այնուամենայնիվ տարածք կա՝ և՛ ԵՄ ճանապարհով գնալու, և՛ ԵԱՏՄ անդամ լինելու։ Մենք այդ տարածքի մեջ ենք, մենք հստակ ենք հայտարարում և ձև չենք անում։
  • Ակնհայտ է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կամուրջներ պետք է կառուցվեն։ Առնվազն Մարգարայում կամուրջ պետք է կառուցվի, Ախուրիկում ակնհայտ է, որ մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն, Երասխում մաքսային և սահմանային տերմինալներ պետք է կառուցվեն։
  • Հայաստան-Թուրքիա սահմանին էլեկտրահաղորդման գծերի անցկացման հետ կապված որոշ քայլեր ուզում են անել։ Բանակցային այն սենյակում, որտեղ ես խոսում եմ նախագահ Էրդողանի հետ, այդ հարցերը լուծված են տեսանելի ապագայի համար։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ