
Միջազգային ասպարեզում իրավիճակն ավելի է վատթարանում․ Պուտին
Միջազգային ասպարեզում իրավիճակն ավելի է վատթարանում․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոր դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։
Նրա խոսքով՝ հակամարտությունները սրվում են, ի հայտ են գալիս նոր թեժ կետեր, և միջազգային ասպարեզում իրավիճակն ավելի է վատթարանում։
Պուտինը նշել է, որ Ռուսաստանը միշտ կվարի հավասարակշռված քաղաքականություն և հավատարիմ կմնա բազմաբևեռ աշխարհին։
Նա հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանի շահերի տարիների անտեսման և ՆԱՏՕ-ի՝ դեպի նրա սահմաններն առաջխաղացման ուղիղ հետևանք է։
«Ռուսաստանը հետևողականորեն կշարունակի հետապնդել իր նպատակներն Ուկրաինայում»,- ասել է ՌԴ նախագահը։
«Մենք կարծում ենք, որ արժե վերադառնալ բովանդակային երկխոսության՝ ամրապնդելով Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման պայմանները, և որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ», – նշել է Ռուսաստանի առաջնորդը։


