
Գազայում թուրք և կատարցի զինվորականներ չեն լինելու․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Քնեսեթում իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ թուրք և կատարցի զինվորականներ Գազայի հատվածում չեն տեղակայվի․ հաղորդում է Haaretz-ը։
«Մենք որոշակի բանավեճ ունենք ԱՄՆ-ից մեր գործընկերների հետ Գազայում տեղի ունեցող զարգացումներին ուղեկցող խորհրդատվական խորհրդի կազմի վերաբերյալ», – նշեց նա։
Նեթանյահուն նաև ընդգծեց որ ՀԱՄԱՍ-ը անխուսափելիորեն զինաթափվելու է՝ կա՛մ ռազմական, կա՛մ խաղաղ ճանապարհով։


