04 Հնս
2026
17° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թեհրանում 1-դարյա բժշկական հետազոտությունների կենտրոն է ենթարկվել հարձակման

Թեհրանում 1-դարյա բժշկական հետազոտությունների կենտրոն է ենթարկվել հարձակման

Թեհրանում հարձակման է ենթարկվել 1920 թվականին հիմնադրված բժշկական հետազոտությունների կենտրոն․ գրում է Al Jazeera-ն` Իրանի առողջապահության նախարարությանը հղումով։

Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Քերմանպուրը հայտարարել է, որ հարձակման հետևանքով կենտրոնը լուրջ վնասներ է կրել։

«Իրանի Պաստերի ինստիտուտի՝ համաշխարհային առողջապահության դարավոր հենասյան և Պաստերի միջազգային ցանցի անդամի դեմ ուղղված ագրեսիան ուղիղ հարձակում է միջազգային առողջապահական անվտանգության վրա։ Սա խախտում է Ժնևի կոնվենցիաները և Միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները»,- ասել է Քերմանպուրը։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026