08 Հոկ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն կխուսափի Ուկրաինայի հարցում այնպիսի նախաձեռնություններից, որոնք իրական առաջընթացի չեն հանգեցնի․ Ռուբիո

ԱՄՆ-ն կխուսափի Ուկրաինայի հարցում այնպիսի նախաձեռնություններից, որոնք իրական առաջընթացի չեն հանգեցնի․ Ռուբիո

ԱՄՆ վարչակազմը նախկինի պես պատրաստ է աշխատել ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ, սակայն միևնույն ժամանակ խուսափելու է այնպիսի նախաձեռնություններից, որոնք իրական առաջընթաց չեն ապահովում․ Интерфакс-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք չենք ցանկանում մասնակցել անօգուտ գործընթացների, որոնք առաջընթացի չեն հանգեցնում», - նշել է նա Պորտուգալիայում կայացած մամուլի ասուլիսում։

Միևնույն ժամանակ Ռուբիոն հավաստիացրել է, որ Վաշինգտոնը նախկինի պես «պատրաստ է օգնել լուծման մշակման հարցում»։»

Նա կրկին նշել է, որ ԱՄՆ-ն կարծում է՝ այս հակամարտության միակ լուծումը դիվանագիտական է։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ