
Հայրենիքից կոպեկ անգամ գողացածների «ականջները պետք է քաշել»․ Նարեկ Կարապետյան
Հայրենիքից կոպեկ անգամ գողացածները պետք է պատժվեն այնպես, ինչպես պատժվում են ծնողներին չլսող և ձեռքից գնացած երեխաները՝ «ականջները պետք է քաշել»։ Այս կարծիքին է «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Նաև մարդկանց անմեղ տեղը արատավորել ցանկացող՝ Փաշինյանի նման ստնտուները պետք է պատժվեն COP-ի վրա 30 միլիոն դոլար և Ակադեմիական քաղաքի վրա 20 միլիոն դոլար դուրս գրելու՝ իրենց գողության մեղքն ուրիշների վրա բարդել ցանկանալու համար»,- գրել է նա։


