19 Նոյ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մյուս հերոսների հիշատակի անկյուն կստեղծվի․ Ավինյան

«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մյուս հերոսների հիշատակի անկյուն կստեղծվի․ Ավինյան

Հանդիպել եմ անմահ հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի հետ․ Facebook-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը․

«Հանդիպման ընթացքում քննարկել ենք «Հաղթանակ» զբոսայգում Ալբերտի և մեր մյուս զոհված հերոսների հիշատակին նվիրված անկյուն ստեղծելու նախաձեռնությունը։ Առաջարկվող տարածքն արժանացել է հերոսի հոր հավանությանը։

Այս պահին աշխատանքներ են տարվում հիշատակի անկյան էսքիզային առաջարկները մշակելու ուղղությամբ, որոնք կներկայացվեն և կհամաձայնեցվեն հերոսի ընտանիքի հետ։

Կարևոր է, որ այս նախաձեռնությունն իրականացվի հարազատների հետ համատեղ քննարկումների և նրանց ցանկությունների հաշվառմամբ»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ