08 Հոկ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դեռ ճշգրիտ ամսաթվեր հայտնի չեն․ Պեսկովը՝ ՌԴ Փաշինյանի այցի մասին

Դեռ ճշգրիտ ամսաթվեր հայտնի չեն․ Պեսկովը՝ ՌԴ Փաշինյանի այցի մասին

Նիկոլ Փաշինյանի` Ռուսաստան կատարելիք այցի ճշգրիտ ամսաթվերը դեռևս հայտնի չեն։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ Պուտինը բանակցություններ է վարել Փաշինյանի հետ Բիշքեկում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

Հանդիպումից հետո պետության ղեկավարը հայտարարել է, որ հրավիրել է ՀՀ վարչապետին Մոսկվա՝ երկու երկրների միջև համագործակցության կոնկրետ հարցեր քննարկելու համար։

Նախորդ օրը Պուտինը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանը բարեմաղթանքներ է հղել՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Երկու երկրները քննարկել են նաև հարաբերությունների հռտագա զարգացում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ