22 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այո, պարտքն աճում է և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, բայց այն սպասարկելու հնարավորություններն այսօր մեծացել են․ ՀՀ ֆինանսների նախարար

Այո, պարտքն աճում է և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, բայց այն սպասարկելու հնարավորություններն այսօր մեծացել են․ ՀՀ ֆինանսների նախարար

Այո, պարտքն աճում է, և ինչ-որ մի միլիարդից դարձել է մի ուրիշ միլիարդ, պետություններ էլ կան, որ տրիլիոններով պարտք ունեն, հիմա ինչի՞ ենք այդ միլիարդից խոսում, դրա համար պետք է խոսենք դրա համամասնությունից․ այսօր հրավիրած ասուլիսին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով աճող պարտքի վերաբերյալ լրագրողի հարցին։

«Ես կարող եմ ասել, որ այսօր մեր հնարավորությունները պարտքը սպասարկելու առումով ավելի մեծացել են, այլ կերպ ասած՝ այն ծախսերը, որ մենք արել ենք պարտք պարտքի հաշվին, տվել են այն արդյունքները, որով հնարավոր է եղել մեր հնարավորությունները, մեր եկամուտները մեծացնել այնպես, որ մենք շարունակում ենք խնդիր չունենալ այդ ձեր ասած աճի պայմաններում, խնդիր չունենալ այդ մեծացած պարտքը սպասարկելու ուղղությամբ»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով, երբ միջազգային գործընկերները նայում, գնահատում են Հայաստանի ֆիսկալ կայունությունը, իրենք ասում են, որ դեպի դրականն է փոխվում։

«Օրինակ՝ 4 պատճառ կա, թե ինչու է Fitch Ratings-ը (միջազգային վարկանշային գործակալություն – Խմբ․) փոխել Հայաստանի հեռանկարը կայունից դեպի դրական, և ես կարծում եմ, որ Fitch-ը բավականին պահպանողական է եղել այս գնահատումը տալուց, որովհետև խոսեցի նաև նրա մասին, որ շուկաները շատ ավելի դրական են արձագանքում Հայաստանում տեղի ունեցող իրավիճակին, և բնականաբար իրենք շատ մանրակրկիտ են ուսումնասիրում Հայաստանի պարտքը, դրա հետ կապված ռիսկերը, և արձանագրում են, որ դրա հետ կապված ռիսկերը նվազել են և ավելի ցածր են»,-ասաց նախարարը։

 

Ռազմագերիներ