26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽԽՎ-ն կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԵԽԽՎ-ն կոչ է արել ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին

Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիթորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը։

Հայաստանին վերաբերող հատվածում Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությանն ընդառաջ՝ ապահովելու մասնակիցների միջև անձնական հարձակումներից զերծ քարոզարշավ։

Ի թիվս այլնի, վեհաժողովը «խոր մտահոգություն է հայտնել եկեղեցու մի քանի հոգևորականի կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ»:

Վեհաժողովը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման և քաղաքական դրդապատճառներով ենթադրաբար ձերբակալված անձանց թվի աճի կապակցությամբ՝ կոչ անելով երկրի իշխանությանը դադարեցնել հետապնդումները և անհապաղ ազատել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված բոլոր անձանց, այդ թվում՝ 23 հայ գերիներին։

ԵԽԽՎ-ն նաև ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։

Ռազմագերիներ