
ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունները մտնում են բոլորովին նոր փուլ․ Ալիևի հայտարարությունները՝ կետերով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրել են Ռազմավարական գործընկերության մասին խարտիա, ինչից հետո հանդես են եկել հայտարարություններով։
Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի առաջնորդի հայտարարությունների առանցքային կետերը․
- Անչափ շնորհակալ ենք Թրամփ-Վենս վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած դրական վերաբերմունքի համար։
- Բաքվի համար մեծ պատիվ է ռազմավարական գործընկերություն հաստատել աշխարհի ամենահզոր պետության հետ։
- Ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիան տքնաջան աշխատանքի արդյունք է։
- Այսօր ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները մտնում են բոլորովին նոր փուլ։
- Մեր տարածաշրջանում Թրամփ-Վենս վարչակազմի գործադրած ջանքերի ամենակարևոր արդյունքներից և հիմնական դրսևորումներից է TRIPP նախագիծը։
- Ադրբեջանը ոչ միայն վերացրել է դեպի Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները, այլև սկսել է նավթամթերք արտահանել ՀՀ։
- Ադրբեջանը նպաստում է 16 երկրի էներգետիկ անվտանգությանը, որոնցից 11-ը ՆԱՏՕ-ի անդամ է։


