
Մենք երբեք չենք մերժել դիվանագիտությունը․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը տեսնում է Մերձավոր Արևելքում հակամարտությունը դիվանագիտական միջոցներով ավարտելու հնարավորությունը։
«Եվ խնդրում եմ հիշել, որ մենք բանակցությունների գործընթացում էինք․ մենք երբեք չենք մերժել դիվանագիտությունը: Վերջին ինը ամիսվա ընթացքում սա երկրորդ անգամն էր, որ Միացյալ Նահանգները հարձակվեցին Իրանի, երբ բանակցություններ էին ընթանում», – ասել է նա չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Արտգործնախարարության խոսնակը հավելել է, որ չնայած դիվանագիտական կարգավորման փորձերին՝ երկիրը բախվել է Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումների, ուստի Իրանն այժմ «իրավունք ունի պաշտպանելու իր ժողովրդին, իր ինքնիշխանությունը և իր տարածքային ամբողջականությունը»։


