
ԵՄ-ն երկարաձգել է ՌԴ քաղաքացիների «սև ցուցակի» գործողությունը
Եվրամիությունը 6 ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակի գործողությունը, որը ներառում է ավելի քան 2600 ֆիզիկական և իրավաբանական անձ․ TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։
«ԵՄ խորհուրդը որոշել է ևս 6 ամսով՝ մինչև 2026 թվականի սեպտեմբերի 15-ը, երկարաձգել արգելող միջոցառումները նրանց նկատմամբ, ովքեր խաթարել կամ սպառնացել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը», – ասվում է հայտարարության մեջ։


