
Իսլամական Հանրապետությունը համակարգ է, որը կախված չէ որևէ անհատից կամ մարդկանց խմբից․ Արաղչիի հարցազրույցը՝ կետերով
Իրանի արտաքին գործերի Աբբաս Արաղչին հարցազրյուց է տվել ամերիկյան MS NOW հեռուստաալիքին և անդրադարձել տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի առանցքային կետերը՝
- Հորմուզի նեղուցը բաց է. այն փակ է միայն մեր թշնամիներին պատկանող տանկերների և նավերի համար։ Իհարկե, շատերը նախընտրում են չանցնել այդտեղով իրենց անվտանգության մասին մտահոգությունների պատճառով, սակայն դա մեզ հետ կապ չունի։
- Նրանք շուտով կտեսնեն, որ նոր Գերագույն առաջնորդի հետ որևէ խնդիր չկա․ նա երեկ ուղերձ հղեց ժողովրդին և կատարում է իր պարտականությունները՝ համաձայն Սահմանադրության։
- Կարծում եմ՝ մինչ այժմ բոլորի համար պետք է պարզ և հայտնի լիներ, որ մեր համակարգը արմատավորված է հասարակության մեջ։
- Իսլամական Հանրապետությունը համակարգ է, որը կախված չէ որևէ անհատից կամ մարդկանց խմբից։ Պետությունը կատարում է իր գործառույթները․ ամեն ինչ իր տեղում է։
- Ռուսաստանն ու Չինաստանը մեր ռազմավարական գործընկերներն են, մենք անցյալում սերտ համագործակցություն ենք ունեցել, որը դեռևս շարունակվում է․ դա ներառում է նաև ռազմական համագործակցությունը։
- Ինչպե՞ս է հնարավոր, որ Անվտանգության խորհուրդը դատապարտի մեզ ինքնապաշտպանության համար և չդատապարտի Միացյալ Նահանգներին և Իսրայելին, որոնք սկսել են այս ագրեսիան։ Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ցանկանում է ունենալ արդար որոշում կամ բանաձև, որը կարող է իրագործվել, նրանք պետք է հաշվի առնեն ցանկացած իրադարձության բոլոր կողմերի կարծիքները։
- Մենք առաջնորդվում ենք շատ լավ հայտնի «ակն ընդ ական» սկզբունքով։


