
Արմեն Գրիգորյանն Իրանի ԱԳ նախարարի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են երկկողմ տնտեսական և անվտանգային հարաբերություններին առնչվող հարցեր, ինչի շրջանակներում երկուստեք կարևորվել են ՀՀ-ԻԻՀ փոխգործակցության խորացումը և այդ ուղղությամբ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ գործուն քայլերի իրականացումը:
Կողմերը նաև անդրադարձել են Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին և կարևորել մեր տարածաշրջանում երկարատև խաղաղություն ունենալու հրամայականը: