
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան պատերազմն ավարտելու պայմաններ է ներկայացրել․ Al Mayadeen
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան Al Mayadeen-ի հետ զրույցում ասել է, որ Իրանը իրականացնում է նախապես պլանավորված, բազմափուլ ծրագիր իսրայելա-ամերիկյական ուժերի դեմ պատերազմում՝ ընդգծելով, որ ռազմավարությունը մշակվել է ամիսներ առաջ և իրականացվում է «ռազմավարական մեծ համբերատարությամբ»։
Պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը մտադիր է շարունակել «ագրեսորին պատժելու» իր քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ տարածաշրջանի մի շարք երկրներ և միջնորդներ Թեհրանին են փոխանցել պատերազմն ավարտելու առաջարկներ, սակայն Իրանը պայմաններ է մատնանշել, որոնք պետք է կատարվեն նախքան որևէ համաձայնության հասնելը․
- Պատերազմի կրկնությունը կանխելու երաշխիքներ
- Տարածաշրջանից ԱՄՆ ռազմական բազաների դուրսբերում
- Իսլամական Հանրապետությանը փոխհատուցման վճարում
- Պատերազմների դադարեցումը բոլոր ճակատներում
- Հորմուզի նեղուցի համար նոր իրավական շրջանակի ստեղծում
- Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված լրատվամիջոցների գործիչների հետապնդում և արտահանձնում։
Նա նշել է, որ տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական ՀՕՊ համակարգերը և այլ ենթակառուցվածքները թիրախավորելուց ու ոչնչացնելուց հետո Իրանն այժմ «լիակատար վերահսկողություն» է հաստատել Իսրայելի օդային տարածքի նկատմամբ, ուստի Իսլամական Հանրապետությունը չի նախատեսում մոտ ապագայում հրադադար կնքել՝ հաշվի առնելով իր «աճող ռազմական առավելությունը»։


