
Հունիսյան ընտրությունները կարող են լինել վերջինը՝ պետական ինքնիշխանությունը կորցնելու եզրին գտնվող երկրի համար․ EADaily
Նիկոլ Փաշինյանը, որն 8 տարի շարունակ որպես վարչապետ տանջել է Հայաստանը, շարունակում է իր դիվային նախընտրական տրագիկոմեդիան՝ անպարկեշտ վիրավորելով բոլոր այլախոհներին. գրում է EADaily-ն՝ անդրադառնալով Երևանի մետրոյում Փաշինյանի և արցախցի կնոջ՝ դաշտային հրամանատար Մերուժան Մոսիսյանի դստեր միջև բանավեճին։
Ինչպես նշվում է, ամենասարսափելին այն է, որ այս իրավիճակը Հայաստանում դարձել է առօրյա։ Հավանական է, որ շուտով երկրում չի մնա ոչ մի հարգված անձ, որը չի թիրախավորվել «ազգային առաջնորդի» և նրա կամակատարների կողմից։
Գարեգին Բ կաթողիկոսը, որին թույլ չտվեցին մեկնել Թբիլիսի՝ մասնակցելու պատրիարք Իլյա Բ-ի հուղարկավորությանը, տնային կալանքի տակ է։ Գաղտնի ոստիկանությունն անխտիր ձերբակալում է քաղաքացիներին՝ ճնշելով անօրինականությանը դիմադրելու բոլոր փորձերը։
Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են լինել վերջինը ժամանակակից պատմության մեջ՝ պետական ինքնիշխանությունը կորցնելու եզրին գտնվող երկրի համար։ Սակայն Փաշինյանին չի հետաքրքրում իր իրավասության տակ գտնվող տարածքը։ Նա շարունակում է ծաղրել, շնորհակալություն հայտնել Բաքվին և Անկարային օգնության և ըմբռնման համար, նախապատրաստել սահմանադրական վնասակար փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե և ավտոբուսով շրջել քաղաքներով ու գյուղերով։


