23 Մար
2026
12° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դուք հարվածեցիք մեր դպրոցներին, մենք դա չարեցինք,  բայց եթե հարվածեք էլեկտրակայաններին, մենք էլ կհարվածենք ձեր կայաններին․ ԻՀՊԿ-ն՝ Թրամփին

Դուք հարվածեցիք մեր դպրոցներին, մենք դա չարեցինք,  բայց եթե հարվածեք էլեկտրակայաններին, մենք էլ կհարվածենք ձեր կայաններին․ ԻՀՊԿ-ն՝ Թրամփին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ եթե իր էլեկտրակայանները հարձակման ենթարկվեն, ապա երկիրը կհարվածի իսրայելական էլեկտրակայաններին, ինչպես նաև այն երկրների էներգետիկ ենթակառուցվածքներին, որոնք էլեկտրաէներգիա են մատակարարում ԱՄՆ բազաներին․ գրում է Al Jazeera-ն։

«Դուք հարվածեցիք մեր հիվանդանոցին, մենք դա չարեցինք։ Դուք հարվածեցիք մեր օգնության կենտրոններին, մենք դա չարեցինք։ Դուք հարվածեցիք մեր դպրոցներին, մենք դա չարեցինք։ Բայց եթե դուք հարվածեք էլեկտրակայաններին, մենք էլ կհարվածենք ձեր էլեկտրակայաններին», – ասվում է հաղորդագրության մեջ։

ԻՀՊԿ-ն հավելել է, որ «Ամերիկան ​​չգիտի մեր հնարավորությունները, և կտեսնի դրանք դաշտում»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ