13 Մայ
2026
19° c ԵՐԵՎԱՆ
21° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Թուրքիայի ԱԳՆ

Հայաստանի ու Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են․ Թուրքիայի ԱԳՆ

2022 թվականից ի վեր Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռնարկված վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների արդյունքում 2 երկրների միջև ուղիղ առևտրի մեկնարկի բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են 2026 թվականի մայիսի 11-ին․ ասվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում։

Ինչպես նշվում է՝ երկու երկրների միջև ընդհանուր սահմանի բացման հետ կապված անհրաժեշտ տեխնիկական և բյուրոկրատական աշխատանքները դեռևս շարունակվում են։

«Նոր ներդրված կարգավորումների շնորհիվ հնարավոր է դարձել Թուրքիայից Հայաստան երրորդ երկրով կամ նույն երթուղով ժամանող ապրանքները որպես վերջնական նպատակակետ կամ ծագման վայր նշել «Հայաստանը/Թուրքիան»։ Հարավային Կովկասում երկարատև խաղաղությունն ու բարգավաճումն ամրապնդելու պատմական հնարավորության լույսի ներքո՝ Թուրքիան կշարունակի նպաստել տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների զարգացմանը և համագործակցության հետագա առաջխաղացմանը՝ ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների», – նշվում է հայտարարությունում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026