
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի
Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Report-ի Նախիջևանի բյուրոյի հաղորդմամբ՝ այս մասին Օրդուբադում անցկացվող այսպես կոչված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» 3-րդ կոնգրես-փառատոնի ժամանակ լրագրողներին ասել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» խորհրդի նախագահ Ազիզ Ալեքբերլին։
Նա նշել է, որ Նախիջևանը «նույնպես ականատես է եղել արևմտյան ադրբեջանցիների վերապրած ողբերգություններին», և այս առումով նման միջոցառումների անցկացումն այստեղ առանձնահատուկ կարևորություն ունի։
Ալեքբերլին նշել է, որ «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը հայրենի հողեր համապատասխանում է մարդու հիմնարար իրավունքներին և միջազգային իրավունքին»։
Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, թե «Հայաստանը պետք է ընդունի այս իրականությունը և պայմաններ ստեղծի արևմտյան ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի համար»։
Նշենք, որ Օրդուբադում մեկնարկել է այսպես կոչված «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» երրորդ փառատոն-կոնգրեսը, որը կազմակերպվել է Ադրբեջանի պետական մարմինների և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» մասնակցությամբ։ Միջոցառման ձևաչափն ինքնին ցույց է տալիս, որ այս նարրատիվն առաջ է մղվում ոչ թե որպես հանրային նախաձեռնություն, այլ որպես պետական քաղաքական օրակարգի մաս։ Եվ այս ամենն անցկացվում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի պայմաններում։


