24 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Վերադարձի իրավունքի» մասին Բաքվի խոսույթը փաստում է՝ ՀՀ իշխանությունը թաքցնում է իրականությունը․ Ղահրամանյան

«Վերադարձի իրավունքի» մասին Բաքվի խոսույթը փաստում է՝ ՀՀ իշխանությունը թաքցնում է իրականությունը․ Ղահրամանյան

Ադրբեջանը նոր նախապայման է դնում ՀՀ իշխանության առաջ, և դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է․ գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։

«Այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին այսօր հայտարարել է, թե այսպես կոչված ««Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի»։

Այս հայտարարությունը հերթական անգամ ցույց է տալիս Բաքվի իրական նպատակները և հերթական անգամ փաստում է, որ գործող իշխանությունը հայ ժողովրդի հետ անկեղծ չէ ու թաքցնում է իրականությունը», – նշել է Ղահրամանյանը։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026