02 Հուլ
2026
33° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կեղծ տեղեկանքով բանակից ազատվածներից արդեն կկարողանանք օրենքով պահանջել նորից բուժզննություն անցնել․ Վահագն Ալեքսանյան

Կեղծ տեղեկանքով բանակից ազատվածներից արդեն կկարողանանք օրենքով պահանջել նորից բուժզննություն անցնել․ Վահագն Ալեքսանյան

ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը միտված է փակելու մի շատ մեծ բաց․ այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՔՊ պատգամավոր, նախագծի հեղինակ Վահագն Ալեքսանյանը։

Նրա խոսքով՝ ներկայում իրավիճակը հետևյալն է՝ կան մի շարք քաղաքացիներ, որոնք այս կամ այն զարտուղի ճանապարհով և մասնավորապես, օրինակ, կեղծ բժշկական տեղեկանքների հիման վրա ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։

«Ենթադրենք, իրավապահ մարմինները ստանում են օպերատիվ տեղեկատվություն, որ այսինչ բժիշկը կեղծ տեղեկանքներ է բաժանում փողի դիմաց, ու դրանց հիման վրա զորակոչի ենթակա տղամարդիկ ազատվում են զինվորական ծառայությունից։ Իրավապահ մարմինները տեղեկատվությունը ստանում են, ստանում են նաև այդ ցանկը, թե ում է այս մարդը տվել այդ բոլոր տեղեկանքները, գնում են, ասում են` այ դու` հարգելի Պողոս Պողոսյան, թող մի հատ բուժզննություն անցնեն, տեսնենք՝ քո այս բանակից ազատման տեղեկանքը կեղծ է, թե չէ։ Մեր հարգարժան Պողոս Պողոսյանը հիմա գործող իրավակարգավորումներով այդ պահանջ-խնդրանքին պատասխանում է՝ ոչ, ու այստեղ վերջ, իրավապահների գործառույթներն ավարտվում են, նրանք ոչ իրավունք ունեն տանեն հարկադիր այդ մարդուն բուժզննության ենթարկեն, ոչ իրավունք ունեն նրան որևէ պատասխանատվության ենթարկեն այդ բուժզննությունից խուսափելու համար»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը:

Հիմա, ըստ նախագծի հեղինակի, այս իրավակարգավորումն իրենից ենթադրում է, որ եթե ինչ-որ մեկն ազատվել է զինվորական ծառայությունից տեղեկանքի հիման վրա, ու դրանով կա հարուցված քրեական վարույթ, և իրավապահ մարմինները պահանջում են անցնել բուժզննություն կամ հանձնել համապատասխան նմուշ փորձաքննության համար, ու նա հրաժարվում է դա անել, դա իրենից ենթադրելու է քրեական պատիժ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026