27 Հուլ
2026
37° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը կնոջ հետ չի խոսել մեկ ամսից ավելի․ նրա փաստաբանը դիմել է Ալիևին

Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը կնոջ հետ չի խոսել մեկ ամսից ավելի․ նրա փաստաբանը դիմել է Ալիևին

Բաքվում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը կնոջ հետ չի խոսել մեկ ամսից ավելի․ այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Լուսիանա Մինասյանը՝ դիմելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Վերջին անգամ Հրանուշ Շահբազյանն ամուսնու ձայնը լսել է հունիսի 19-ին։ Այդ զանգի ժամանակ Լյուդվիգը նրան ասել է, որ այնքան թույլ է զգացել, որ ուշաթափվել է»,- գրել է փաստաբանը։

Ըստ նրա՝ արդեն մոտ 6 տարի Բաքվի բանտում պահվող 56-ամյա Մկրտչյանի առողջական վիճակը վատթարանում է։

«Նրա ընտանիքը մնացել է անհայտության մեջ։ Եվ դեռևս ոչ մի հեռախոսազանգ․․․Ես անհապաղ և հրապարակավ դիմում եմ Ադրբեջանի իշխանություններին. պարոն նախագահ Ալիև, թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել իր կնոջը՝ Հրանուշ Շահբազյանին։ Այլևս ոչ մի լռություն։ Ոչ մի անորոշություն։ Մեկ զանգ։ Հիմա»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026