28 Հուլ
2026
38° c ԵՐԵՎԱՆ
29° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը Պուտինի հետ զրույցում ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվեի անցկացման համար կոնկրետ ժամկետ չի նշել․ Պեսկով

Փաշինյանը Պուտինի հետ զրույցում ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվեի անցկացման համար կոնկրետ ժամկետ չի նշել․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի նշել Եվրամիությանը միանալու հարցով երկրում հանրաքվե անցկացնելու ճշգրիտ ժամկետըինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, ճշգրիտ ժամկետ չի նշվել», – նշել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Փաշինյանը նշել է հանրաքվեի հնարավոր ժամկետը։

«Այնուամենայնիվ, զրույցի ընթացքում ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման անհրաժեշտությունը։ Սա շատ կարևոր է», – ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես՝ երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների մայիսի 29-ին ընդունված համատեղ հայտարարության մեջ,  Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց և թեման առարկայական դարձնելուց հետո։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026