28 Հուլ
2026
28° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան. iravaban.net

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան. iravaban.net

Դատախազը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան․ այս մասին Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ մեղադրյալի կարգավիճակ ունեն Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։

Գործը հարուցվել է ՀԱԵ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Նույն գործով Գարեգին Բ-ի նկատմամբ ևս կիրառվել է ՀՀ տարածքը լքելու արգելք։

Քրեական գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հակոբ Մանուկյանի նախագահությամբ։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026