
Ովքե՞ր են ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները (թարմացված)
Այսօր ՔՊ վարչության նիստում ընտրվել են ԱԺ հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները։
Նրանք են՝
Լուսինե Բադալյանը՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Նազելի Բաղդասարյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Սոնա Ղազարյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Սարգիս Խանդանյանը՝ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Վահե Ղալումյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Զարուհի Բաթոյանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Վիլեն Գաբրիելյանը՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Բաբկեն Թունյանը՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Արուսյակ Ջուլհակյանը՝ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Տրդատ Սարգսյանը՝ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
Ծովինար Վարդանյանը՝ Ֆինանսակավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։


