30 Հուլ
2026
36° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երբ Բելառուսի նախագահն ասում էր՝ «Հայաստանն ում է պետք», հիմա մենք ցույց ենք տալիս՝ ում ենք պետք․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Երբ Բելառուսի նախագահն ասում էր՝ «Հայաստանն ում է պետք», հիմա մենք ցույց ենք տալիս՝ ում ենք պետք․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

ՀՀ-ն 2022-ին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ը չկատարեց իր պարտականությունները։ ՀՀ-ն ինչո՞վ էր վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահները չկատարեցին իրենց գործառույթները․ այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի ճեպազրույցը ներկայացնում ենք կետերով․

  • ՀՀ-ն ո՞ւմ էր ինչ արել, որ Բելառուսի նախագահը հայտարարեց, թե «Հայաստանն ում է պետք»։ Բելառուսին ի՞նչ վատություն էր արել ՀՀ-ն։ Ո՞նց կարելի է ինքնիշխան երկրի մասին էդպես խոսել։ Հիմա մենք ցույց ենք տալիս՝ ում ենք պետք։ ՀՀ-ն պետք է Չինաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Իրանին և այլն։
  • Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ, և հայ-ռուսական հարաբերություններն ուրիշ բան են։ Մենք տեսնում ենք, որ տեղ-տեղ ուրիշ բովանդակություն ունեն։
  • Խնդիրը հետևյալն է՝ ՀՀ-ն որոշել է ունենալ այլընտրանքներ, այդ թվում ՝ քաղաքական առումով, մինչ այս չի ունեցել այլընտրանքներ։ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Խնդիրը հետևյալն է․ կա՛մ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն, մենք չենք ընդունում այդ մոտեցումը։
  • Դեռ որոշում չկա, թե ով կփոխարինի Ռուբեն Ռուբինյանին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ բանագնացի պաշտոնում։ Որոշում չունեմ նաև այն պատճառով, որ  Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով պետք է որոշենք՝ ինչպես ենք շարունակում աշխատանքը, ինչ տրամաբանությամբ, ինչ ձևաչափով, որ կայացնենք համապատասխան որոշումներ։ Այդ թեմայով հիմա քննարկումներ են ընթանում։
  • Երկաթուղու հետ կապված մեր դիրքորոշումը մնում է նույնը՝  դա մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է հնարավորություն ունենա այդ երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես ինքը նպատակահարմար է գտնում։ Այս հարցը պետք է լուծվի։
  • «Արարատցեմենտ»-ի՝ վերևից կադրեր են ցույց տալիս, դա 21-րդ դարի գործարա՞ն է։ Դա ավար է, թալանի օբյեկտ: Պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ՝ ամոթ է, մուտքի հատվածը ոնց որ գոմ լինի, մի քիչ կարգի բերեք:
  • Ո՛չ, ճիշտ չէ այն տեղեկությունը, թե Ալեն Սիմոնյանն ուզում էր Մեծ Բրիտանիայում դեսպան լինել։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026