
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Ուկրաինայի անկախության 35-ամյակի առթիվ ջերմ շնորհավորանքների համար՝ միաժամանակ գովաբանելով Բաքվի վճռական դիրքորոշումն իր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության հարցում։
Ուկրաինայի առաջնորդն այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
«Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ միշտ էլ եղել է անսասան, և, հետևաբար, մենք միշտ բարձր ենք գնահատել այն», – նշել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան և Ադրբեջանը շարունակում են զարգացնել իրենց՝ «ժամանակի փորձությունն անցած» տնտեսական համագործակցությունը, ուսումնասիրել էներգետիկայի և անվտանգության ոլորտում համագործակցության նոր ոլորտներ և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել փոխօգնություն։
«Ես համոզված եմ, որ Ուկրաինայի և Ադրբեջանի միջև բարեկամությունը, փոխադարձ հարգանքը և ռազմավարական գործընկերությունը կշարունակեն ամրապնդվել», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։


