
Ձերբակալվել է Նոյեմբերյանի համայնքապետը
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են Նոյեմբերյանի համայնքապետ, ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանին․ հայտնել են ՀԿ-ից։
«Համայնքի ղեկավարը ձերբակալվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում», – ԶԼՄ-ների հարցին ի պատասխան՝ նշել են գերատեսչությունից։


