
Այս վիճակի հետ հաշտ չենք․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի հրամանով ձերբակալությունների մասին
Երկրի ղեկավարը հրամայում է, սկսում են ձերբակալությունները, և սա փորձում են նորմալ գործընթաց դարձնել․ այսօր մամուլի ասուլիսին ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Շատերը գիտեն, որ այս գործընթացն օրինական չէ։ Ու կան քաղաքացիներ, որ այս պրոցեսի հետ հաշտ են։ Անկախ նրանից, թե ում դեմ են արվում այդ քայլերը, դրանք նորմալ չեն։ Մենք հաշտ չենք այս վիճակի հետ»,-ասել է Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի հարցով պատրաստվո՞ւմ եք ՄԻԵԴ դիմել, փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ հնարավոր բոլոր գործիքակազմները կիրառելու են։


