
Հունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետի
Հունգարիան որոշել է արտաքսել 10 ռուս դիվանագետի։ Որոշման մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը․ գրում է rbc.ru-ն։
Նա հայտնել է, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն և տեղեկացվել, որ ռուսական առաքելության 10 դիվանագետ «զբաղվում է Հունգարիայի տարածքում գործունեությամբ, որն անընդունելի է դիվանագետների համար՝ համաձայն Վիեննայի կոնվենցիայի»։
«Այս առումով հունգարական կողմը կոչ է արել այդ անձանց լքել Հունգարիան։ Այս որոշումը պաշտպանում է Հունգարիայի անվտանգությունն ու ինքնիշխանությունը», – հավելել է Օրբանը։
Նա վստահեցրել է, որ Բուդապեշտի որոշումը չի նշանակում, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները կխզվեն։


