
Մերցը կոչ է արել կրճատել ԵՄ բյուջեն 2028-2034 թվականների համար
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԵՄ-ի 2028-2034 թվականների բյուջեի առաջարկով կոչ է արել կրճատել ծախսերը բոլոր ուղղություններով։
Մերցը հայտարարությունն արել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Կանցլերի խոսքով՝ Եվրոպական հանձնաժողովն առաջարկում է ծախսերի 60%-ով ավելացում՝ նախորդ բազմամյա բյուջեի համեմատ։ Նա նշել է, որ այս առաջարկները ողջ ֆինանսական ժամանակահատվածի համար պետք է կրճատվեն մի քանի հարյուր միլիարդ եվրոյով:


